Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խաղաղության միակողմանի ցանկությունը, որպես կանոն, հակառակ էֆեկտն է ունենում

Խաղաղության միակողմանի ցանկությունը, որպես կանոն, հակառակ էֆեկտն է ունենում
26.04.2025 | 19:33

«Խաղաղություն» տենչողներին առաջարկում եմ՝ ձեռքներդ գցեք սեփական մազերից և փորձեք ինքներդ ձեզ բարձրացնել օդ։ Հլը փորձեք, կարող է ձեզ մոտ ստացվի, դուք ֆիզիկայի ու բնության օրենքներին հակառակ գնացող էակներ եք։

Քաղաքակրթական ֆիզիկան նույնպես ունի իր բնական օրենքները, որտեղ խաղաղության միակողմանի ցանկությունը, որպես կանոն, հակառակ էֆեկտն է ունենում՝ պատերազմ է բերում հենց «խաղաղություն» տենչողի գլխին։ Ջերմուկի և Արցախի պատերազմները վկա։ Բայց դե սրանք մեղքի 0 զգացումով էնքան նագլի էակներ են, որ դեռ նույն տեմպով շարունակում են իրենց «խաղաղություն» ցանկանալը։

Մյուս կողմից էլ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք ենք Ջաբրայիլում կռվել, մենք ենք պատերազմի սարսափը տեսել, բայց իբր իրենք են «խաղաղություն» ուզողները, իսկ մենք՝ արնախում միլիտարիստները։ Իրականում, մենք նախ՝ ինֆանտիլ չենք ու չենք ասում՝ «ուզըմ եմ», և հետո էլ՝ տգետ չենք, քաղաքակրթական ֆիզիկա գիտենք։

Նկարում "Guilty Man"-«Մեղավոր Մարդը» գիրքն է։ Գրքում նկարագրված է Չեմբերլենների կառավարման շրջանը Բրիտանիայում՝ ինչպես էին նրանք, անպատվության գնալով, փորձում խաղաղություն ապահովել։ Ամենակարևորը՝ գիրքը ներկայացնում է, թե ինչպես է «անպատվությունը» ներսից քայքայում պետական ինստիտուցիոնալիզմը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ